Արտաքին 5 տարի առաջ - 19:29 24-06-2021

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Սալիվանը վերադարձել է Մոսկվա

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես ուրախ եմ, որ վերադարձել եմ Մոսկվա` ​​շարունակելու աշխատել փորձառու և հուսալի ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության թիմի հետ` Ռուսաստանում ԱՄՆ արտաքին քաղաքական շահերը առաջ տանելու համար: Ես անհամբեր սպասում եմ Ռուսաստանի կառավարության մեր գործընկերների հետ աշխատելուն՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատելու մեր նպատակին հասնելու համար», - ասել է Սալիվանը վերադառնալուց հետո:

Դեսպանն ասել է, որ մեծ նվիրումով է աշխատելու, որպեսզի իրագործի այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Ժնևի՝ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովում նշված խնդիրներին հասնելու համար:

«Ես ակնկալում եմ Ռուսաստանի կառավարության գործընկերների հետ աշխատել ռազմավարական կայունության վերաբերյալ երկկողմ երկխոսություն մշակելու շուրջ։ Այն ծառայում է ի շահ մեր երկրների և ամբողջ աշխարհի», - բացատրել է Սալիվանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համագործակցեն այն հարցերի շուրջ, որոնք համապատասխանում են փոխադարձ շահերին, և եթե տարաձայնություններ կլինեն, պետք է վարել «բաց և անկեղծ» երկխոսություն:

Աշխատանքի է վերադարձել նաև ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը: Անտոնովը Վաշինգտոնից մեկնել էր մարտին՝ Մոսկվայում խորհրդակցությունների համար, իսկ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին հետ կանչելու պատճառը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն էին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին:

Դրանից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան խորհուրդ է տվել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին մեկնել Վաշինգտոն՝ «մանրամասն, լուրջ խորհրդակցությունների»: Ապրիլի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Սալիվանի՝ Մոսկվան լքելու մասին որոշումը:

Հունիսի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը պայմանավորվել էին դեսպանների փոխադարձ վերադարձի մասին:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ