Արտաքին 2 տարի առաջ - 20:00 23-01-2024

Ստամբուլի գործող քաղաքապետը հավակնում է հաղթանակի․ հարցում

Թուրքիայում գործող «Optimar» հետազոտական ընկերությունը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ երկրում հարցումներ է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ հարցումը կենտրոնացված է եղել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վրա, որին մասնակցել է 2205 ստամբուլցի ընտրող։

Հարցման մասնակիցները նախ պատասխանել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության անդամ, Ստամբուլի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ հարցին: Հարցվածների 33.7 տոկոսը պատասխանել է, որ Իմամօղլուն չի հաջողելու ընտրություններում, իսկ 40.3 տոկոսը վստահ է, որ նա կհաջողի:

Հարցին, թե Ստամբուլի ընտրությունները որքանո՞վ կազդեն երկրի քաղաքականության վրա՝ հարցվածների 33․3 տոկոսը նշել է, որ մեծ ազդեցություն կունենա, 29 տոկոսն ասել է, որ կազդի։

Մասնակիցներին նաև հարցրել են, թե ո՞վ պետք է ընտրվի քաղաքապետի պաշտոնում գործող քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումը։ Ի պատասխան հարցվածների 46.3 տոկոսը նշել է, որ Իմամօղլուն, 42․1 տոկոսը՝ Քուրումը, 5․7 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել, իսկ 5․9 տոկոսը պատասխանել է․ «ոչ ոք»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում հիմանական պայքարը ծավալվելու է խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում և Անկարայում իշխանություն ձևավորելու համար։ Ստամբուլում հիմնական պայքարը կծավալվի գործող ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և ԱԶԿ թեկնածու Մուրադ Քուրումի միջև։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի