Արտաքին 3 տարի առաջ - 17:41 03-03-2023

Ստամբուլի քաղաքապետը նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում մտադիր չէ իր թեկնածությունը առաջադրել։ Այս մասին Իմամօղլուն ասել է թուրքական Halk TV հեռուստաընկերության եթերում։

Իմամօղլուն ընդգծել է, որ իր թեկնածության հարցն այլևս օրակարգում չէ։

«Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը չկա։ Հանրապետական-ժողովրդական կուսակցության բոլոր անդամների թեկնածուն կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Իմ թեկնածուն նույնպես նախագահն է»,- ասել է Իմամօղլուն։

Թուրքիայում անցկացված մի շարք սոցհարցումների համաձայն՝ նախագահական ընտրություններում գործող նախագահ Էրդողանին հաղթելու ամենաբարձր շանսերն ուներ հենց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Դեկտեմբերին թուրքական դատարանը Իմամօղլուին դատապարտել է կալանքի և քաղաքական գործունեության արգելքի, սակայն որոշումը դեռևս ուժի մեջ չի մտնել, և նա դատական կարգով վիճարկում է այն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի քաղաքական դաշտի վեց խոշոր կուսակցությունները համաձայնության են եկել առաջիկա նախագահական ընտրություններում ընդհանուր թեկնածու առաջադրելու հարցում, սակայն թեկնածուի անունը կհրապարկվի երկուշաբթի։ Ստամբուլի քաղաքապետի այս հայտարարությունից հետո ենթադրվում է, որ թեկնածուն կլինի ՀԺԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում