Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:35 04-04-2023

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա ապրիլի 11-ին. «Իմ քայլը» թեկնածու չի առաջադրի

Երևանի ավագանին ապրիլի 11-ին արտահերթ նիստ կանցկացնի։ Օրակարգում լինելու է Երևանի քաղաքապետի ընտրության հարցը:

Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ մարտի 17-ի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով՝ առաջարկում եմ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարած 2023թ.-ի մարտի 17-ից:

Միաժամանակ, ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3 հոդվածի առաջին մասով՝ առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին»:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը տեղեկացրեց, որ ավագանին պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, ընտրության օր կնշանակի, որպեսզի խմբակցությունների՝ թեկնածու առաջադրելու իրավունքն ապահովվի. «Բայց մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակ է մնացել։ Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն չի լինի»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում