Արտաքին 2 տարի առաջ - 15:42 20-01-2024

ՌԴ Զինված ուժերի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար գույքի բռնագրավման օրինագիծ կներկայացվի Պետդումա

Ռուսաստանի Պետդումա կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է գույքի բռնագրավում ՌԴ Զինված ուժերի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար՝ հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Յուրաքանչյուր ոք, ով փորձում է կործանել Ռուսաստանը, դավաճանում է այն, պետք է արժանի պատիժ կրի և իր ունեցվածքի հաշվին փոխհատուցի երկրին հասցված վնասը»,- նշել է Վոլոդինը:

Նրա խոսքով՝ օրինագիծը թույլ կտա առգրավել գումարներ, արժեքավոր իրեր կամ այլ գույք, որոնք օգտագործում են «ՌԴ անվտանգության դեմ հանցավոր գործունեությունը ֆինանսավորելու համար»:

Դատարանի որոշմամբ՝ որոշ դեպքերում հնարավոր կլինի նաև զրկել պատվավոր կոչումներից։
Օրինագիծը վերաբերում է ՌԴ զինված ուժերի օգտագործման մասին կեղծ տեղեկատվության տարածմանը, ՌԴ ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների իրականացման հրապարակային կոչերին, ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերին, գործողություններին, որոնք ուղղված են ՌԴ զինված ուժերի օգտագործումը վարկաբեկելուն և այլն:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին