Ավելին 4 տարի առաջ - 19:29 05-12-2021

Բրազիլիայի նախագահի դեմ նոր քրգործ է հարուցվել՝ COVID-ի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար

Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորը կարգադրել է նոր հետաքննություն սկսել նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Այս որոշումը կայացնելով՝ դատավոր Ալեքսանդր դե Մորալեսը բավարարել է Սենատի հանձնաժողովի հայցը, որը պետության ղեկավարին մեղադրում է կորոնավիրուսային համավարակի հետ կապված լուրջ խախտումների մեջ։

Խոսքը, մասնավորապես, մի ​​տեսանյութի մասին է, որում Բոլսոնարուն խոսում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների և ՁԻԱՀ-ի կապի մասին։ Հոկտեմբերին Facebook-ի ուղիղ եթերում նա անդրադարձել էր բրիտանական կառավարության գոյություն չունեցող «պաշտոնական զեկույցներին», ըստ որոնց՝ կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված մարդկանց մոտ ՁԻԱՀ-ը զարգանում է «սպասվածից շատ ավելի արագ»։

Բժշկական ապատեղեկատվության տարածման մեղադրանքներից հետո Facebook-ը հեռացրել է տեսանյութը, իսկ նախագահի YouTube-ի էջը մեկ շաբաթով արգելափակվել է։

Բոլսոնարուն դեռևս չի պատվաստվել և արդեն բազմաթիվ առիթներով խիստ քննադատության է արժանացել պատվաստանյութերի մասին իր հայտարարությունների համար, որոնցով փորձում է նսեմացնել կորոնավիրուսի վտանգները: Հոկտեմբերի վերջին Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը քվեարկեց երկրի նախագահին մեղադրանք առաջադրելու օգտին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար՝ կապված նրա կորոնավիրուսային քաղաքականության հետ: Ինքը՝ Ժաիր Բոլսոնարուն, հերքում է որևէ պատասխանատվություն Covid-ի դեմ պայքարում ճգնաժամի համար։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն