Մամուլ 2 տարի առաջ - 08:58 17-01-2024

Արփի Դավոյանն իր սեփական թեկնածուն ունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղպայմանագիր» խմբակցությունը, ինչպես հայտնի է, առաջադրել է վանաձորցի փաստաբան, փաստաբանական ընկերության հիմնադիր Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Վերջինիս առաջադրման լոբբինգն իրականացրել է ՔՊ-ում հարց լուծող Արփի Դավոյանը, ով անձամբ է ներկայացնելու թեկնածուին` նա է նշանակվել հարցի հիմնական զեկուցող։

Սակայն թեկնածուի առաջադրումը ՔՊ-ում միանշանակ չեն ողջունել, քանի որ Կարեն Թումանյանը մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից այնքան իշխանամետ պահվածք դրսեւորեց, որ նույնիսկ ՔՊ-ում անհարմար զգացին նրան ընտրել Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում: Ոմանք նույնիսկ ելույթներ ունեցան՝ ասելով, որ նա քաղաքական ընդգծված հայացքներ ունի։ Սակայն Արփի Դավոյանը երաշխավորել է, որ այս անգամ Թումանյանն իրեն չափի մեջ կպահի։

ՔՊ-ի վերաբերմունքի մասին է նաեւ խոսում այն փաստը, որ նրան ներկայացնելու է Դավոյանը, հակառակ դեպքում դա կաներ ՔՊ-ում իրավաբանության գուրու համարվող Վլադիմիր Վարդանյանը կամ գոնե Արուսյակ Ջուլհակյանը։ Կարեն Թումանյանը 2002 թվականից առայսօր «Բաց հասարակության հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետ է։

Նշենք, որ ԲԴԽ-ում թափուր հաստիքն առաջացել է անցած տարեվերջին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը գործուղեցին վճռաբեկի քրեական պալատ։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին