Մամուլ 1 տարի առաջ - 08:30 25-03-2025

Որ թեկնածուն Թուրքիայի կացության քարտ ունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- երեկ հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է:

Ըստ լուրերի՝ նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՔՊ-ի նշած անձն իրենց թեկնածուն է, նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրուցի իրենց թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի «պատմական» բացահայտմանը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը