Ներքին 2 տարի առաջ - 17:27 15-01-2024

Մեր զինվոր տղուն վաղը հողին ենք հանձնելու

«Մեր զինվոր տղուն վաղը հողին ենք հանձնելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի հարազատներից մեկը։

«Այս պահին մեր զինվորի հոգեհանգստի արարողությունն է,մեծից փոքր ողբում ենք, ո՞նց կարող էր ախր։ Մենք նրան այդ օրը սպասում էինք, որ իր ոտքով գար, ոչ թե այսպես․․․»։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Երեկ Փրկարար ծառայության աշխատակիցները հայտնաբերել էին նրա դին։

Ձնահյուսի տակ հայտնաբերված զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, իրենց փոքր 1 քույր և 1 եղբայր ունի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի