Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:08 23-05-2023

Փաշինյանն իր տղուն ու կնոջը հերոսացրեց, հերոսածին մորը մեղավոր ճանաչեց․ զոհվածի հայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով նստացույցը շարունակում են։ Պատերազմում զոհված Ժորա Սահակայնի հայրը՝ Վահիդ Սահակայնը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ևս գիշերել են Կառավարության շենքի դիմաց․ «Նստած ենք, քաղաքացիներ են գալիս, իրենց աջակցությունը հայտնում․․․»։

Վահիդ Սահակյանը ծնունդով Արցախից է՝ Հադրութի շրջանի Տող գյուղից, պատերազմում կորցրել է ոչ միայն մինուճար որդուն, այլև հայրենի գյուղը։ Հերոսի հայրը մեծ ցավ է ապրել, երբ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

«Երեկ տղուն հերոսացրեց, հերոսածին մորը մեղավոր ճանաչեց, իր կնոջը հերոսացրեց, Արցախը տվեց, Արցախին գումարած նաև Հայաստանի 8 գյուղերը տվեց, էլ ի՞նչ ասեմ։ Ժողովուրդն այսքանից հետո սպասում է, որ գան հասնեն Արարատ, Արտաշատ, Երևան։ Էլ խոսելու բան չունեմ, հիասթափություն եմ ապրում։

Ամեն վայրկյան, ամեն րոպե ափսոսում եմ մեր տղաների համար, երեկ գիշեր չեմ քնել, ասում եմ՝ հազար ափսոս, մեր տղաներ, հազար ափսոս։ Փաստացի Փաշինյանն իր կնոջ երազանքն իրականություն դարձրեց, որ ասում էր՝ տղերքը զոհվել են հանուն ոչնչի, բայց մենք էլ վառվում ենք այդ ամենը տեսնելով»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Վահիդ Սահակյանն ասաց, որ մի քանի օր է՝ չեն կարողանում «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իրենց որդիների շիրիմներին այցի գնալ․ «Ինչպե՞ս գնանք, երբ մեր հերոսածին մայրը չի կարողանում գնալ իր որդու շիրիմին։ Բայց գիտեմ, որ բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին մեր տղաների շիրիմներին այցի են գնում, մաքրում, խունկ ծխում, շնորհակալ ենք իրենց․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը տեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելին՝ տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել իրենցից մեկի ավտոմեքենան:

Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետվորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին:

Դատարանը հերոսածին մորը 1 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Զոհված զինծառայողների ծնողները Գայանե Հակոբյանին ազատ արձակելու օպահանջով մայիսի 20-ից Կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են հայտարարել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը