Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:37 17-11-2025

Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի քոձն ա, տղուն էլ նրա մոտ ա ուղարկել․ քաղաքացի

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը կոշտ գնահատականներ է հնչեցրել Վաղարշապատում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և դրանց հնարավոր քաղաքական հետևանքների վերաբերյալ։

Քաղաքացին, պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է գրոհել Մայր Աթոռը, նշեց․ «Գրողը տանի Փաշինյանին. իհարկե ոչ, չպետք է գրոհի։ Ինքը շատ փոքր է Մայր Աթոռին տիրանալու համար, որովհետև ով Աստված չունի, Մայր Աթոռ էլ չունի»։

Նա քննադատեց նաև ընտրությունների ընթացքը․ «Երեկվա ընտրությունները ընտրություններ չեն։ Լույսերը անջատում էին, մարդկանց վախեցնում, դատում ու վերացնում էին։ Դա չի կարող անաչառ լինել»։

Քաղաքացին պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը գործում է արտաքին ուժերի շահերից ելնելով․ «Ինքը գործում է Ալիևի ու Էրդողանի համար, և ցանկացած ընտրություն տեղի է ունենում այդ ազդեցության ներքո»։

Նա նաև ընդգծեց ընդդիմադիրներին և լրատվամիջոցներին ուղղված հետապնդումները՝ ասելով, որ Փաշինյանը և իր շրջապատը պետք է դատվեն, քանի որ նրանք մարդկանց վնաս են հասցրել, բայց ռեժիմը միայն իր շահերն է առաջ մղում:

Քաղաքացին խոսեց նաև ոստիկանության մասին՝ նշելով․ «Ոստիկանները չեն մտածում ժողովրդի մասին։ Նրանք գործում են իշխանությունների հրահանգներով և կենտրոնացած են իրենց սեփական օգուտների վրա, բայց մի օր նրանց են փռելու ասֆալտին»։

Նա եզրափակեց իր գնահատականը՝ շեշտելով Նիկոլ Փաշինյանի անձնական և ընտանեկան պատասխանատվության բացակայությունը․ «Նրա տղան ուղարկված է Էրդողանի մոտ։ Փաշինյանը չի կարողանում ղեկավարել նույնիսկ սեփական ընտանիքը։ Նրա գործողությունները կապված են փողի ու իշխանության պահպանման հետ, ոչ թե ժողովրդի բարօրության»։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին