Ներքին 2 տարի առաջ - 16:21 14-01-2024

Մահացած հայտնաբերված զինվորը երեկ պետք է տուն վերադառնար. մանրամասներ

Ձնահյուսի տակ հայտնաբերված զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ գյուղից էր։

«Բենիամինը երեկ արդեն պետք է տուն վերադառնար, չեկավ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Այնթապ գյուղի վարչական ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը։



Նա պատմեց, որ Բենիամին Մանուչարյանը զբաղվում էր երաժշտությամ։ «Երեք երեխա են, ինքը մեծն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ունի։ Լավ ընտանիքի զավակ էր, շատ խելացի ու հավասարակշռված երիտասարդ։ Դհոլ էր նվագում, երգում էր։ Չգիտենք, թե ինչպես այս դժբախտությունը տեղի ունեցավ»,-ասաց Գեղամ Հովհաննիսյանը։



Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Այսօր արդեն Փրկարար ծառայության աշխատակիցները հայտնաբերել են նրա դին։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը