Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:54 26-12-2023

Մահացել է «Բելամորկանալ» խմբի հիմնադիրը

Քիչ առաջ ՌԴ-ի Օրենբուրգ քաղաքում մահացել է «Բելամորկանալ» խմբի հիմնադիր, մեներգիչ Սպարտակ Հարությունյանը։

Սպարտակ Հարությունյանը (Ստեփան Հարությունի Ներկարարյան) ծնվել է 1962 թվականի հունվարի 9-ին Բաքվում։



Հայրը Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետի պարող էր։

Մայրն աշխատում էր թատրոնում՝ կոստյումների և գլխարկների արտադրության արտադրամասում։

Ստեփանը 6 տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, հաճախել թավջութակի։

Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, Օրենբուրգ, որտեղ էլ հետագայում ընտանիք է կազմել՝ ունենալով 3 երեխա։

1990-ականների սկզբին Ստեփան Հարությունյանը բացել է իր առաջին ստուդիան, սկսել գրել երգեր ու երաժշտություններ:



1995 թվականին էլ հիմնել է իր խումբը՝ անվանելով այն «Беломорканал»։

Կարճ ժամանակ անց խումբը դարձավ հետխորհրդային տարածքի ամենահայտնի խմբերից մեկը։

Սպարտակ Հարությունյանը բազմաթիվ շանսոն երգերի հեղինակ է։



Վերջին տարիներին նրա մոտ ի հայտ էին եկել առողջական խնդիրներ, որոնք ավելի էին խորացել Covid-19-ը վարակվելուց հետո. հայտնաբերվել էր թոքերի քաղցկեղ։

Երգիչն օրեր շարունակ գտնվում էր արհեստական կոմայի մեջ, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։



Oragir.News-ը ցավակցում է երգչի հարազատներին և երկրպագուներին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են