Հունվարի 29-ին նշանակվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստ և վարդեն ենթադրությունները գնացին, որ նախարարը ռեկտորի պաշտոնի համար մարդ է դրել, սա պետք է լինի, ա պետք է լինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, ԵՊՀ գիտխորհրդի հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնեռլով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը:
«Երկու թեկնածուներն էլ համալսարանական թևից էին, իշխանական թևը թեկնածու չառաջադրեց, այլ պաշտպանեց թեկնածուներից մեկին բնական ձևով: Պաշտպանվեց Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրենի թեկնածությունը, սակայն որևէ մեկը չընտրվեց նախագահ:
Շատ արագ փոփոխվեց խորհրդի աշխատակարգը, որոշ սահմանափակումներ հանվեցին՝ բացատրելով, որ քանի որ խնդիր կար նիստ հրավիրելու, ապա եկեք լիազորենք խորհրդի քարտուղարին, որ կարողանա հրավիրել: Այստեղ արդեն հարց կա, որովհետեև եթե կարելի էր մեկ անգամ այդպես հրավիրել, ինչու չի՞ կարելի երկրորդ անգամ հրավիրել: Այնուամենայնիվ, խորհուրդը փոխեց կարգը: Հետո նոր պաշտոն ստեղծեց՝ խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, որը զարմանք առաջացրեց, որովհետև այդպիսի պաշտոն չկա:
Մենք հասկացանք, որ իրականում խորհդում մի բան է քննարկվել, իսկ ԵՊՀ կայքի հոգաբարձուների խորհրդին վերաբերող մասում այլ բան է դրված: Այսինքն այդ փաստաթուղթը, որ դրված էր, չէր ընդունվել խորհրդի կողմից: Ասեմ, որ հունվարի 29-ի նիստից հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչների մոտ լավ տպավորություն չէր մնացել, իմ գործընկերներն ակնկալում էին, որ ես որպես նախարար պետք է հարցը կարգավորեմ:
Ես չեմ կարող ասել՝ Հոգաբարձուների խորհուրդն ինչ ուզում անում է, մենք կապ չունենք: Ոչ, մենք գործուղել ենք մեր ներկայացուցիչներին և կրում ենք պատասխանատվություն: Հետո հրավիրվեց երկրորդ նիստը և տարակուսանք էր առաջացնում, որ օրակարգում չկար խորհրդի նախագահի ընտրության հարցը: Դրա համար մարդիկ չցանկացան մասնակցել այդ նիստին: Ես չէի կարող խնդրեի, բարոյական ճնշում գործադրեի, որ մասնակցեն մի նիստի, որտեղ չկա գլխավոր հարցը:
Հետո հայտարարում են, թե իշխանությունը սաբոտաժ է անում, քանդում է, ավերում է, արհամարհանքով է վերաբերվում մեզ, հեսա էլի ենք նիստ անելու: Ես ասացի՝ շատ լավ, մտածեցի, գուցե մյուս նիստում կընդգրկվի այդ հարցը: Բայց երրորդ անգամ ևս օրակարգում չկար նախագահի ընտրության հարցը և այո, առաջացավ ցանկություն նոր խորհուրդ ունենալու, որը կլինի ավելի գործնական և իմ տեսակետից կգործի ի շահ համալսարանի»,-հայտարարեց նախարարը:
Նա հավելեց, որ այդ նպատակով գոհաբարձուների խորհրդի անդամների կողմից գրվեցին հրաժարականի դիմումներ, և եթե խորհրդի կեսից ավելին դադարեցնում է իր անդամությունը, ապա խորհուրդը ցրվում է, ձևավորվում է նոր խորհուրդ:
«Խորհուրդը դադարեց գոյություն ունենալուց, և եղավ անակնկալը, ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ինքը ազատման դիմում ներկայացրեց: Առաջացավ անլուծելի խնդիր»,-ընդգծեց Դումանյանը:
Անդրադառնալով կառավարության որոշմանը, որը վերաբերում է Հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությանը, նախարարն ասաց. «Այո, իմ պատկերացրած հոգաբարձուների խորհուրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Չպետք է լինեն ուսանողներ, դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ: Մեր երկրում, իհարկե, շատ դժվար է գտնել հոգաբարձուներ, որը ես պատկերացնում եմ, որ ունենան լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնքմեկ որոշում լրջագույն փոփոխություններ արվեն, մեծ ներդրումներ արվեն, մեծ կապեր և այլն:
Հիմա առաջարկվել է լուծում՝ պահպանելով սկզբունքը, որ հիմնադիրը պետք է ունենա մեծամասնություն իր իսկ հիմնադրած հիմնադրամում: Ես խոսել եմ ՄԻՊ-ի հետ, ներկայացրել եմ իմ նկատառումները: Ես ըմբռնումով եմ մոտենում իր քայլերին»,-ասաց նախարարը: