Արտաքին 2 տարի առաջ - 18:45 21-12-2023

Պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ն միկրոչիպեր է ներկրում Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստներով

Ռուսաստանն օգտագործել է Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստները տեխնոլոգիական սարքավորումների ներկրման համար։ Նման պնդում է առաջ է քաշել «New York Times»-ը՝ նշելով, որ այդ երկրներից նավահանգսիտներով Ռուսաստան է ներկրվել հեռահաղորդակցային սարքավորումներ և միկրոչիպեր։ Գրում է Ermenihaber-ը։

Ըստ թերթի՝ տեղի է ունեցել ռուսական կառավարության էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկված նամակների բովանդակության արտահոսք։

Նշվում է, որ սպառազինության համակարգերի միկրոչիպերը և անօդաչու թռչող սարքերն այժմ արդեն այնքան էլ դժվար չէ ձեռք բերել Ռուսաստանի համար:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում պատերազմից ի վեր՝ 22 ամիսների ընթացքում, Ռուսաստանը ուղիներ է գտել նման տեխնիկական սարքավորումներ ներկրելու համար՝ խուսափելով նաև պատժամիջոցներից։

Ըստ թերթի՝ մի շարք միջնորդների օգնությամբ Ռուսաստանն ապրանքներ է ստանում արևմտյան այնպիսի հայտնի ընկերություններից, ինչպիսիք են՝ «‎Cisco-ից», «‎HP»-ից, «‎Juniper»-ից, «Ericsson»-ից և «‎Nokia-ից»։

Պարբերականը նաև տեղեկացնում է, որ ռուսական «Nag» առցանց խանութը բարձր տեխնոլոգիական արտադրանք է գնել ԱՄՆ-ից 100 մլն դոլարով, իսկ Չինաստանից՝ 150 մլն դոլարով։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի