Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 13:46 30-07-2026

Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ

Վերջին օրերին բենզինի շուկայում նկատվող գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխություններով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին վառելիքի գները հիմնականում եղել են միջազգային շուկայի գների արտացոլմանը համապատասխան, իսկ ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն մրցակցային գներ ապահովել։

«Մենք վերջին մեկ տարվա ընթացքում ամեն ամիս մոնիթորինգ ենք իրականացնում՝ հետևելով և՛ ծավալներին, և՛ գներին։ Աշխարհում փոփոխություններ կան, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները գտնվում են անկայուն վիճակում, և դրա հետ կապված գները փոքր-ինչ բարձրացել են»,- նշել է Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ այս պահին խոսքը վերաբերում է վերջին 2-3 օրվա ընթացքում արձանագրված փոփոխություններին, և վերջնական պատկերը դեռ պետք է գնահատվի։ Գեղամ Գևորգյանը նաև անդրադարձել է Ռուսաստանից վառելիքի ներկրման նվազմանը՝ նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արդեն մի քանի տարի է՝ այդ ուղղությամբ խնդիրներ կան։

«Մենք արդեն մոտ 2-3 տարի է՝ Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում, դիզելային վառելիքի հետ կապված էլ խնդիրներ են եղել»,- ասել է ՄՊՀ նախագահը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն