Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 23:56 03-11-2025

Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանից ներմուծվող նավթի գրեթե կեսից

Չինաստանի խոշորագույն պետական ​​նավթային ընկերությունները, այդ թվում՝ Sinopec-ը և PetroChina-ն, ինչպես նաև ավելի փոքր մասնավոր ընկերություններ չեղարկել են Ռուսաստանից վառելիքի որոշ առաքումներ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հոկտեմբերի վերջին պատժամիջոցներ սահմանեց ռուսական «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի նկատմամբ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Չինաստանը չեղարկել է օրական ընդհանուր առմամբ 400 000 բարելի գնումները, որը կազմում է Ռուսաստանի կողմից Չինաստան օրական մատակարարվող նավթի մոտավորապես 45%-ը: Որոշումը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել սիբիրյան հում նավթի՝ ESPO ապրանքանիշի վրա, որի գինը կտրուկ անկում է ապրել:

Եթե ​​նախկինում այս նավթի խմբաքանակների գինը, որոնց մատակարարումը նախատեսված էր նոյեմբերին, հավասար էր Brent ապրանքանիշի բազային արժեքին (մեկ բարելի համար 64-65 դոլար) կամ առավելագույնը 0,5 դոլարով ավելի էժան էր մեկ բարելի համար, ապա այժմ զեղչերը տատանվում են 0,5-ից մինչև 1 դոլարի սահմաններում։ Որոշ դեպքերում դրանք հասնում են 1.70 դոլարի: Այնուամենայնիվ, ESPO-ի դեկտեմբեր ամսվա մատակարարումների պայմանագրերը դեռևս դանդաղ են կնքվում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի