Արտաքին 4 տարի առաջ - 21:14 28-03-2022

Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսներին զրկել «ոսկե անձնագրերից»

Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել անհապաղ չեղարկել «ոսկե անձնագրերի» գոյություն ունեցող ցանկացած սխեմա։
ԵՄ գործադիր մարմինը, որի կազմում են 27 երկրներ, նաև խնդրել է ազգային կառավարություններին գնահատել, թե արդյոք պետք չէ՞ զրկել արդեն տրված քաղաքացիությունից Ռուսաստանի կամ Բելառուսի այն քաղաքացիներին, որոնք ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ կապված ուկրաինական պատերազմի հետ:
Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիների թիվը, որոնց նկատմամբ կիրառվել են ԵՄ պատժամիջոցները, գերազանցում է 800-ը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Սև ցուցակում» ընդգրկված են երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ, ՌԴ խորհրդարանի գործնականում բոլոր պատգամավորները, երկու պետությունների զինված ուժերի հրամանատարներն ու բարձրաստիճան սպաները, խոշոր գործարարներ, լրագրողներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին