Արտաքին 3 տարի առաջ - 20:30 20-06-2023

Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հատկացնել 50 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հատկացնել 50 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն՝ դրամաշնորհների տեսքով։ Այս մասին տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ընդգծել է, որ ֆինանսական օգնությունը նախատեսված է առաջիկա չորս տարիների համար և ներառում է աշխատավարձերի, կենսաթոշակների և որոշ հանրային ծառայությունների վճարման և հիմնական ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված ծախսերը։

«Ֆինանսական այս պահուստը թույլ կտա մեզ հարմարեցնել մեր ֆինանսական աջակցությունը՝ ըստ տեղի ունեցող զարգացումների»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Վերջինս հավելել է, որ դա մյուս դոնորներին խթան կհանդիսանա ակտիվանալու:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ