Եվրահանձնաժողովի ֆինանսական ստորաբաժանումն արգելափակել է Ուկրաինային 1.5 միլիարդ եվրո վարկի տրամադրումը՝ մտավախություն ունենալով, որ Կիևը չի կարողանա մարել այն, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ուկրաինան ԵՄ-ից ֆինանսական օգնության հույս ունի՝ ռուսական ներխուժման պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար, սակայն վարկն արգելափակվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ ֆինանսական հուսալիության հետ կապված մտավախությունների պատճառով, գործակալությանը հայտնել են պաշտոնատար անձինք, որոնք ցանկացել են հարցի գաղտնիության հետ կապված անանուն մնալ:
Եվրահանձնաժողովը ԵՄ-ից դուրս գործառնությունների դեպքում որպես երաշխավոր է հանդես գալիս բանկի վարկերի համար՝ ֆինանսավորման ընդհանուր ծավալի 9%-ի չափով, սակայն այս դեպքում հանձնաժողովը ցանկանում է ապահովել մինչև 70%-ի երաշխիքը, եթե Կիևը չկարողանա վերադարձնել միջոցները, ասել են գործակալության զրուցակիցները։
Հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է վստահ լինել, որ Ուկրաինայի դեֆոլտի դեպքում կկարողանա ծածկել կորուստները: Հանձնաժողովը նաև այլընտրանքային լուծումներ է փնտրում՝ վարկ տրամադրելու հետ կապված լրացուցիչ ռիսկերը ԵՄ անդամ երկրների և Եվրոպական ներդրումային բանկի հետ կիսելու համար։