Ներքին 3 տարի առաջ - 11:12 13-08-2023

Հիվանդանոցում մահացել է գազալցակայանում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 26-ամյա վարորդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ․ Գ-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհից այրվածնքեր ստանալու պատճառով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում, հրդեհ էր բռնկվել:

Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել ZIL մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (քաշը 4 տոննա) հետնամասից հեղուկ գազի արտահոսքից: Տեղում հայտարարվել էր հրդեհի բարդության «1 Բիս» կանչ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին