Ներքին 2 տարի առաջ - 17:30 11-01-2024

Արցախում պայթյունից այրվածքներ ստացած պացիենտներից 46-ը մահացել են

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, մի մասն էլ մինչ օրս համարվում է անհետ կորած։

Արցախից բռնի տեղահանումից հետո այրվածքներ ստացած քաղաքացիները տեղափոխվեցին Հայաստան՝ Այրվածքաբանության ազգային ինստիտուտ։

Միջադեպից շուրջ 4 ամիս է անցել։ Oragir.News-ը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց Այրվածքաբանության ազգային կենտրոնից արդյոք դուրս գրվե՞լ են Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած քաղաքացիները։ Քանի՞ մահ է գրանցվել, քաղաքացիներից քանիսն են բուժվել և դուրս գրվել։

«ԼՂ պայթյունից այրվածքներ ստացած պացիենտներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Մնացածը դուրս են գրվել, սակայն գալիս են և ստանում վերականգնողական բուժում, նախատեսվում է կատարել ռեկոնստրուկտիվ միջամտություններ։ Այրվածքներից մահերի թիվը` 46 է։ Արտասահմանյան կլինիկաներ բուժման ուղարկված պացիենտների մի մասը վերադարձել է»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն