Մամուլ 3 տարի առաջ - 09:19 25-05-2023

Այդքան համարձակություն կունենա՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Վերջին մի քանի օրերին ՔՊ-ում գերլարված, թեժ մթնոլորտ է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից ու «անկլավներից» հրաժարվելու բաց հայտարարությունից հետո քպականներից շատերը սարսափած են, բայց ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ իրենց մշուշոտ հեռանկարից:

Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդարանական խմբակցության անդամներին հանձնարարել է հերթով-կարգովշարքով իր հայտարարություններն անվերապահորեն պաշտպանելու մասին հայտարարություններ անել: Մի քանիսն արդեն աչքի ընկել են «հունանավետիսյանությամբ»՝ ընդհուպ հասնելով այնպիսի անհեթեթ ծայրահեղությունների, ինչպես, օրինակ՝ արցախահայությանը Գլենդելում կամ Ավստրալիայում ապրող հայերի հետ համեմատելը:

Սակայն, մեր տեղեկություններով, շատերը խուսափում են և աշխատում են այս օրերին մաքսիմալ ստվերում մնալ: Մի շարք քպականներ նեղ շրջապատում ասել են, թե ցանկություն չունեն պատասխանատվություն կրել նման կապիտուլ յացիոն գործողությունների համար: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք անհանգստացած են ոչ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պատասխան են տալու, այլև նրա համար, որ մի օր կարող է արթնանան ու պարզեն, որ այլևս իշխանություն չունեն, մնացել են անհենարան ու «անտեր»:

Մեր տեղեկություններով, որոշ պաշտոնյաներ ու պատգամավորներ ցանկանում են հրաժարվել պաշտոնից կամ մանդատից, սակայն վախենում են, քանի որ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա «կոմպրոմատներ» ունի և ամեն քայլի կդիմի՝ միայն թե հեռացողներ չլինեն: Ի դեպ, կան կարծիքներ, որ այդ ծանր մթնոլորտի հետևանքն էր նաև հերթական սադրանքը, որ քպականները երեկ իրականացրեցին խորհրդարանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել