Արտաքին 3 տարի առաջ - 21:00 23-05-2023

Թուրքիան չի աջակցի արևմուտքին ՌԴ-ի և նախագահ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցի արևմտյան երկրներին Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Սիվաս նահանգում տեղի ունեցած հանրահավաքում։

Հաղորդվում է, որ Էրդողանն այս հայտարարությունը հնչեցրել է ի պատասխան ընտրություններում իր մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարության, ով խոստացել էր կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ իշխանության գալու դեպքում։

Էրդողանն այս համատեքստում շեշտել է, որ դրական կապեր է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Պարոն Քեմալը ուրախ չէ, որ ես լավ հարաբերություններ եմ պահպանում պարոն Պուտինի հետ։ Նա ասում է. «Ես հնազանդվելու եմ Արևմուտքի հրամաններին, պատժամիջոցներ եմ կիրառելու Պուտինի դեմ»։ Դուք քաղաքականությունից բացարձակապես չեք հասկանում, պարոն Քեմալ, գնացեք հանգստանալու»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը շեշտել է, որ այս գործոնի շնորհիվ իր երկիրը կարող է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նա նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների, ինչպես նաև Չինաստանի նկատմամբ Անկարայի քաղաքականության մեջ դրական վերաբերմունքի օգտին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն