Արտաքին 4 տարի առաջ - 09:57 25-02-2022

Մեծ Բրիտանիան հայտարարել է «Աերոֆլոտ»-ի և «ՎՏԲ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին

Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելափակող պատժամիջոցներ են սահմանել «Աերոֆլոտ» ընկերության դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիան նաև սառեցնում է ՎՏԲ բանկի ակտիվները։ ՎՏԲ-ի հետ մեկտեղ պատժամիջոցները կազդեն «Ռոստեխ»-ի, ավիաշինական (ԱՄԿ), նավաշինական (ՆՄԿ) և մի շարք այլ խոշոր ռուսական կորպորացիաների վրա։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն այս որոշումները կընդունի՝ ի պատասխան Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության մեկնարկի։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը պնդում է, որ Ռուսաստանը պետք է անջատվի SWIFT միջազգային վճարային համակարգից։ Նա նաև հայտարարել է երկակի նշանակության բոլոր ապրանքների արտահանման արգելքի մասին և շեշտել է, որ Մեծ Բրիտանիան ՌԴ-ին դուրս կբերի համաշխարհային տնտեսությունից։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն