Ներքին 3 տարի առաջ - 19:56 25-04-2023

Դատախազությունը հղի է և նեղացած

Գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց Հայաստանի գլխավոր դատախազությունը սկսել է կանացի վարքագիծ դրսևորել, մասնավորապես սկսել է նեղանալ լրատվամիջոցներից՝ նյութերի համար։ Կարելի է ենթադրել, որ որպես պատիժ քրեական գործեր հարուցելն ու մարդկանց ՍԵԿՏ-ը փակելը, այնուամենայնիվ, դժվար բան է․ հո ամեն օր գործ չե՞ն հարուցելու, բայց «անհնազանդ» լրատվամիջոցներին պատժելու ցանկությունը մեծ է, և Դատախազությունը որոշել է, որ պատժելու «ամենաօրինական» ձևը բոլոր բանավոր հարցերին ի պատասխան գրավոր հարցում պահանջելն է։

Օրինակ՝ հարցում են պահանջում, եթե անգամ խոսքը այս կամ այն պաշտոնյայի կենսագրությանն է վերաբերում, որը պետք է որ բաց տեղադրված լիներ գերատեսչության կայքում։ Մասնավորապես, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ապրիլի 19-ին Դավիթ Էդվարդի Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական։ Մինչ այդ՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ից, Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազի օգնականն էր։ Դավիթ Գրիգորյանի կենսագրությունը, ինչպես մյուս բոլոր օգնականների և խորհրդականների կենսագրությունները, Դատախազության կայքից բացակայում են։

Oragir.News-ը Գլխավոր դատախազության լրատվության վարչությունից խնդրեց տրամադրել նորանշանակ խորհրդականի կենսագրությունը։ Վարչության պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք։

Հատկանշական է, որ թեև գերատեսչության պաշտոնական կայքում Գրիգորյանին ավելացրել են խորհրդականների ցանկում, սակայն օգնականների ցանկից նրա անուն-ազգանունը դեռ չեն հեռացրել։ Հարցրինք, թե ինչով է պայմանավորված, արդյո՞ք նույն անձի մասին է խոսքը, Խաչատրյանը կրկնեց․ «Գրավոր՝ բոլոր հարցերը»։



Մնում է հարցմանը զուգահեռ ծաղիկներ ու շոկոլադ ուղարկել՝ Դտախազության սիրտը շահելու համար։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի