Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:15 15-03-2024

Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու. Խամոյանը՝ Միրզոյանին

Դուք մեր երկրի թիվ 1 դիվանագետն եք և ցավում եմ ձեր այսպիսի նյարդային պահվածքի համար, քանի որ հայ ժողովուրդը լավ հետևություններ չի անի թե ինչպիսին է ձեր վարքագիծը բանակցությունների սեղանին, ևս մեկ անգամ ձեզ զսպվածության կոչ եմ անում՝ հաշվի առնելով ձեր պաշտոնը: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

«Ի վերջո՝ այսօր ինչպիսի՞ն են ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ լավ, վատ, վատթար, գերազանց: Ինչպիսի՞ գնահատական կտաք: Ո՞ւր է տանելու ՀՀ իշխանությունների ռազմավարությունը ՀԱՊԿ-ի մասով, ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ-ից: Սառեցման գործընթացը քաղաքական դիրքորոշում է հիշեցնում, ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու: Արդյո՞ք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով քննարկում»,- հարցրեց Խամոյանը:

«Պետք չի ինձ զսպվածության կոչ անել, ձեր կոչի հասցեատերը ձեզ ավելի մոտ է գտնվում: Ձեզ կոչ կանեմ ինձ կոչ չանել: Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերով: Այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը մենք չենք ուզում: Դուք ո՞ւմ կողմից եք: Ցավ եմ ապրում, որ ձեր քաղաքական ուժը վերաբերվում է ՀՀ-ին որպես «նեղացած հարսի», բացի զուտ սեռային հարգանքի կոնտեքստից, բայց մի քիչ հարգանք ունենանք մեր ինքնիշխանության մասին: Ոչ բան ենք ուզել, ոչ նեղացել ենք, մենք շատ ռացիոնալ աշխարհում ենք ապրում: Ոչ նեղանում ենք, ոչ չենք նեղանում»,- պատասխանեց Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն