Մամուլ 3 տարի առաջ - 08:14 18-03-2023

Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետարանի, ներողություն՝ փոխքաղաքապետարանի վրա, ժողովրդական լեզվով ասած, «անեծք» կա: Նախ՝ ձերբակալվում, կալանավորվում է քաղաքապետի տեղակալներից մեկը, ճիշտ է՝ քաղաքապետարանի գործունեության հետ չկապված գործով: Հետո էլ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի փաստը: Ի դեպ, մեր տեղեկություններով, հրաժարականի հիմնական պատճառը շահերի բախումն է: Ընդ որում՝ ոչ միայն միջանձնային, այլև «աշխատանքային»՝ որոշակի ֆինանսանյութական հետաքրքրությունների շրջանակներում:

Մենք արդեն գրել ենք, որ թեպետ վերջնական որոշում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություն չի լինի, ՔՊ-ն հերթական ժամանակավոր քաղաքապետ կընտրի, որը, վստահ են, ավելի հանդուրժող կլինի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ըստ էության քաղաքապետության փաստին: Այս ամենից զատ, կարծես, հիմա էլ նոր սկանդալ է հասունանում «առերևույթ վնաս պատճառելու» թեմայով: Մասնավորաբար, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանը գրառում է կատարել՝ կապված Երևանի քաղաքապետարանի կողմից 2021 թ. գնված 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուսների հետ:

Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Zhongtong Bus» ընկերության հետ, որտեղ մեկ ավտոբուսի արժեքը 44 720 000 դրամ է։ Նշվում է, որ նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022 թ.-ին՝ կնքելով պայմանագիր՝ մեկ ավտոբուսի արժեքը 44 249 499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Առաքել յանը մանրամասն հաշվարկներ է ներկայացրել, որոնց արդյունքում հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան