Մամուլ 1 տարի առաջ - 08:51 18-02-2025

Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ շինարարության ծավալները 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14,5 %-ով կամ 709,5 տրլն դրամով։ Բնականաբար, 2024 թ. հունվար–դեկտեմբերին ամենից շատ շինարարական աշխատանքներ իրականացվել են Երևանում, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակֆոնդի և նորակառույցների գերակշիռ հատվածը։

Ըստ մասնագետների, այս հանգամանքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Երևանում դեռևս գործել է եկամտահարկի վերադարձի համակարգը, չնայած նույնիսկ այդ պարագայում, աճի տեմպերը շատերը ոգևորիչ չեն համարում: Ավելին, ըստ տնտեսագետների, առաջիկայում հնարավոր են որոշակի անկումներ, չնայած որոշակի աճ կապահովվի նախկինում սկսված շինարարությունների շարունակման հաշվին:

Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ անցած տարվա տվյալներով հարկատուների մեջ մանրամեծածախ առևտրի, արդյունաբերության հետ առաջատար ոլորտներից է շինարարությունը: Ավելին, հետաքրքիր է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ոչ միայն բուն շինարարական կազմակերպություններն են, այլև խոշոր ցանցերը, որոնք ապահովում են վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված պարագաներ: Օրինակ՝ «Դոմուս» ընկերությունը ոչ միայն հազարյակում է, այլև տեղ է զբաղեցրել լավագույն հարյուր հարկատուների մեջ՝ 3,3 մլրդ դրամ հարկով:

Ի դեպ, հավելենք, որ բնակելի շինարարության ոլորտում 2024 թվականին գործարկվել է 1 մլն 261 հազար քառ. մետր տարածք, որը 80%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է