Ներքին 1 ժամ առաջ - 18:00 14-10-2026

Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը

Հայտնի արտահայտություն է. «Իշխանության մեջ մտնելը դժվար է, իսկ դուրս գալը` ավելի դժվար»։ Հայկ Սարգսյանի պարագան ևս այդ շարքից է։

Եթե նա կարող է միայն իր անվտանգ էվակուացիան այսպես թե այնպես իրականացնել, ապա նույնը դժվար կլինի անել իր բազմաթիվ բարեկամների առումով։



Նրա եղբայր Նաիրի Սարգսյանը մասնակից է եղել 44֊օրյա պատերազմի օրերին ինչ֊ինչ ռազմական ապրանքներ գնելու մութ պատմությանը։

Քրոջ ամուսին Արթուր Շատվորյանը, համաձայն մամուլի հրապարակումների, անցնում էր քննիչ ծեծելու գործով։

Իսկ նրա կինը՝ Ստելլա Զարեհի Շատվորյանը, միայն այս տարի է հանձնել հեռավոր 2022 թվականի՝ չներկայացրած հայտարարագրերը` գուցե հավանական ռեպրեսիաներին ընդառաջ։ Սակայն ինչպես ասում էր ԽՍՀՄ գլխավոր դատախազ Վիշինսկին. «Մարդը լինի` քրեական հոդված միշտ կգտնվի»։

Հ.Գ. Ի դեպ, ի պատիվ Հայկ Սարգսյանի քույրերի` նրանք Արարատ լեռը դեմոնստրատիվ պատկերել են իրենց ֆեյսբուքյան էջերում։

Ամենից շատ դիտված