Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:51 10-11-2025

Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի, բանակցային թղթերը կհրապարակվեն, Փաշինյանը ՊՆ-ում էր․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 10-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պաշոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հարցազրույցներին, որոնք վերջիններս տվել էին հանգստյան օրերին։ Փաշինյանը խոստացել է, որ մինչև տարվեվերջ Արցախի հարցով բանակցային թղթերը կհրապարակվեն։ «ՔՌ-ի և ՍՍ-ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար», - գրել է նա՝ իր ֆեյսբուքյան էջում։ Փաշինյանը հերթական անգամ պնդել է, որ «պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ «Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից», - պնդել է նա։

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հույս ունի, որ արցախցին մի օր կվերադառնա իր հայրենիք։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բալասանյանը։ Հարցին՝ արդյոք անվտանգ կլինի՞ Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասաց, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։ Եթե անվտանգային երաշխիքներ տան՝ ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։ Վիտալի Բալասանյանը դեռ հունվարի 18-ին հրապարակել էր իր նամակն՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։ Նամակում Բալասանյանը կոչ էր կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և ապահովել բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։

Դատարան այսօր որոշել է արտաշիրիմում իրանացնել, որպեսզի պարզի՝ 24 տարի առաջ մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում մահացած Պողոս Պողոսյանին դիտավորյա՞լ են սպանել, թե՞ նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող թիկնազորի անդամներից Աղամալ Հարությունյանի հետ քաշքշքուկի հետևանքով վայր է ընկել ու մահացել: Դեռ հուլիսի դատական նիստում դատախազությունն առաջարկել էր արտաշիրիմում անել։ «Մենք կարող ենք էականորեն տարբերվող այլ պատկեր, և ակնկալվող արդյունքն այն է, որ հնարավոր է հայտնաբերվեն կոտրվածքներ՝ ոսկրային կոտրվածքներ, քանի որ վկայի նախնական նամակ-դիմումում խոսք է գնում նաև ատրճանակի գործադրմամբ հարվածներ հասցնելու մասին», - դատարանում հայտարարել էր դատախազ Ծովակ Մնացականյանը: Այս դատավարության ընթացքում հարցաքննված Միացյալ Թագավորության քաղաքացի վկան, որը ևս դեպքի օրը «Առագաստ» սրճարանում է եղել, հակասական ցուցմունքներ է տվել: Սթիվեն Նյուտոնը տարիներ առաջ «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր, թե ինչպես էր Աղամալ Հարությունյանն ատրճանակի կոթով ծեծում Պողոս Պողոսյանին, որն ընկած էր հատակին՝ համարյա մեռած: Բայց վերջերս դատարանում Նյուտոնն ասել է, թե Աղամալ Հարությունյանին չի տեսել հարվածելիս: Նաև այս հակասության պատճառով է դատախազն առաջարկում ոչ միայն արտաշիրիմում ու կրկնակի փորձաքննություն անցկացնել, այլև նորից լսել գլխավոր վկային:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի