Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:15 10-07-2023

Փորձեցին ստորագրահավաքի թղթերը խլել․ սադրանք՝ «Հայաքվեի» կետում

ՀայաՔվեի Մարտունու կետում այսօր՝ հուլիսի 10-ին, սադրանք է տեղի ունեցել։
Մի խումբ քաղաքացիներ փորձել են վնասել ստորագրահավաքի թղթերը, սակայն չեն հաջողել։ Քաղաքացիների ստորագրություններն անվնաս են։ Այս մասին տեղեկացանք «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջում տարածած գրառումից, որին կից ներկայացված էր տեսանյութ, որի միջոցով լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը, որը Մարտունիում նախաձեռնության համակարգողն է, մանրամասնություններ հայտնեց դեպքից։

«Մշակույթի պալատում, որտեղ անցկացվում է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը, կոնկրետ մարդիկ մոտեցան, հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել այստեղից ստորագրահավաքը, շեշտեցին, որ որևէ մեկը իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել և նման բաներ, անցան նույնիսկ վիրավորանքների։

Ես ստիպված եղա ոստիկանություն հրավիրել, որպեսզի տվյալ անձանց հանդարտեցնի։ Փորձեցին ստորագրահավաքի թղթերը խլել, թույլ չեմ տվել, բայց, այնուամենայնիվ, տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որը պաշտոնական փաստաթուղթ չի համարվում։ Մենք շարունակում ենք Մարտունիում անցկացնել «Հայաքվե» ստորագրահավաքը և շնորհակալություն այն մարտունեգիներին, ովքեր անկախ նման սադրանքներից, գալիս և մասնակցում են»։

Հոխիկյանի փոխանցմամբ միջադեպից հետո եղել են մարդիկ, ովքեր եկել և ցանկացել են հետ վերցնել ստորագրությունը։
«Կասկած չունեմ, որ իշխանությունն է սա կազմակերպել։ Դիմել եմ ոստիկանություն, եկել էին, եթե կրկին նման բան եղավ, հաղորդում կներկայացնեմ»,- նշեց Հոխիկյանը։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ փոքր համայնքներում ՔՊ-ականները խոշորացույցի տակ են վերցնում այն մարդկանց, ովքեր միանում են «Հայաքվեին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը