Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 40 րոպե առաջ - 19:47 14-10-2026

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացնելուց հետո ոչ մի բարեկարգում չի արվել

Սեպտեմբերին «Հաղթանակ» զբոսայգու մուտքից աջ գտնվող պատի վրայից ջնջել էին 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Սա ընդհանուր վրդովմունք էր առաջացրել հանրության շրջանում։ Օրեր անց՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնել էր, որ հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։ Քննարկվել են «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացված հերոսի հուշապատկերի հետագա պահպանման և հնարավոր լուծումների հարցերը։ Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ հերոսի նկարը պատից ջնջվել է տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Այսօր Oragir.News-ը այցելել է «Հաղթանակ» զբոսայգի՝ տեղում պարզելու, թե արդյոք իրականացվո՞ւմ են բարեկարգման աշխատանքներ։ Սակայն պարզեցինք, որ տարածքում բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում։

Բացի այդ, Oragir.News-ը նկատել է, որ զբուսայգու մուտքի պատից հեռացվել են նաև «Հաղթանակ» գրության տառերը։ Տեղում փորձեցինք պարզել պատճառը։ Աշխատակիցները հայտնեցին, որ տառերը հանվել են լուսավորություն տեղադրելու նպատակով։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը