Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:07 14-10-2026

Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։

Հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) նախագահությունը շարունակելու կապակցությամբ։

Հերցոգը նշել է, որ Ադրբեջանի նախագահության ժամկետի երկարաձգումը՝ 2026-2028 թվականների համար, վկայում է երկրի նկատմամբ բարձր վստահության մասին։ Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահության ընթացքում կառույցի շրջանակում իրականացված աշխատանքը՝ ուղղված գործնական համագործակցության ընդլայնմանն ու վստահության ամրապնդմանը։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանը՝ որպես կառույցի նախագահող երկիր, շարունակում է ջանքերը՝ անդամ պետությունների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու և գործնական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
21:48 Պարզվել է «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը․ նա պատճառել էր 1 մլն 200 հազար դրամի վնաս
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն