Արտաքին 44 րոպե առաջ - 18:29 14-10-2026

Պուտինը նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան․ Մելոնի

Պուտինը նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

«Պուտինը սադրում է Եվրոպային, քանի որ նրան անհրաժեշտ է շեղել ուշադրությունը մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներից, Ուկրաինայի պատերազմից։

Նա նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան։ Իհարկե, մենք պետք է զգոն լինենք, վերահսկենք իրավիճակը և շարունակենք անել այն ամենը, ինչ անում ենք հիմա։
Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է Պուտինին նման առավելություն տանք։ Ես համոզված եմ, որ հատկապես այս պահին մենք պետք է պահպանենք մեր հանգստությունը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված