Սեպտեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գոգոլի փողոցում ավտոմեքենայից գողություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մ․-ն հայտնել է, որ ժամը 03։00-ից մինչև 13։30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են «Porsche» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիները, ապա վնասել նաև շրջանակի մեխանիզմը և էլեկտրական մալուխները՝ ավտոմեքենայի դիմապակու վրա թողնելով «ZVO58» տելեգրամյան հասցե և վերադարձնելու համար պահանջելով 120 հազար դրամ գումար՝ պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: