Ուղիղ եթեր
Վաճառել է վերադարձնելու պայմանով իրեն տված հիդրոմուրճն ու պատճառել 3 մլն դրամի վնաս. shamshyan.com
copy image url

Վաճառել է վերադարձնելու պայմանով իրեն տված հիդրոմուրճն ու պատճառել 3 մլն դրամի վնաս. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 15:58 01-03-2025
Փետրվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Խ․-ն և հայտնել, որ իրենց ապրանքը առանց իրենց հարցնելու ինչ-որ ընկերություն վերցրել և տեղափոխել է այլ տարածք, որը ինքը հայտնաբերել է և արժեքը մոտ 3 մլն 500 հազար դրամ է:

Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Շուբին Ս․-ն հայտնել է, որ 2024թ-ի սեպտեմբեր ամսին Երևան քաղաքում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ իր մտերիմ, Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ջ․-ին տվել է իրեն պատկանող հիդրոմուրճը՝ հետագայում վերադարձնելու նպատակով, սակայն պարզել է, որ նա նշված հիդրոմուրճը նախնական տվյալներով վաճառել է մեկ այլ անձի՝ պատճառելով իրեն շուրջ 3 մլն դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: