Գերիներին տղաները չոքեցնում էին իմ դեմ, ու ես ասելիք ունեի․ «Անահիտ» ջոկատի հրամանատար

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:16 15-03-2023
«Անահիտ» ջոկատի լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը չէր մտածում ջոկատ կազմելու մասին։ Անահիտը պատերազմի դաշտ գնաց թշնամուց վրեժ լուծելու նպատակով։ Անահիտը բուժքույր էր և օգնում էր պատերազմի դաշտում վիրավորներին։

«Մի մարտադաշտից 14 վիրավոր եմ հանել։ Ես ընդամենը ուզում էի իմ վրեժը լուծել թուրքից։ Ես նպատակային չեմ գնացել, որ ջոկատ ստեղծեմ։ Այդ ամենը ուղղակի ստացվեց։ Տղաները դիմել են վերադաս հրամանատարությանը, որ կազմավորվի ջոկատ, անունը լինի «Անահիտ», և ես լինեմ հրամանատարը։ Արկադի Իվանիչը (Կոմանդոս) հարցրել է՝ ինչո՞ւ ինքը, տղաները պատասխանեցին, որովհետև ինքը չի թողնի իր ընկերներին, չի փախչի»,- Օragir․News-ի հետ զրույցում պատմեց Անահիտ Մարտիրոսյանը։



Կին հրամանատարը առ այսօր չի ներում թուրքին, չի հավատում, որ նրանք կարող են լավը լինել կամ նրանց հետ հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել․ «Ինձ թող ներեն, գուցե ես նացիոնալիստ եմ, բայց իմ տեսածից հետո ես թուրքին չեմ վստահում։ Մարդիկ կան, ասում են, որ առաջին պատերազմի ժամանակ ես շատ դաժան եմ եղել, իմ հասցեին նման բաներ լսել եմ, բայց կրկնում եմ՝ իմ համար ամենալավ թուրքը սատկած թուրքն ա»,-ասում է։



Անահիտ Մարտիրոսյանը ցանկանում է, որ հայ կինը երջանիկ ապրի իր հողում, որ մայրերը սևազգեստ չլինեն․ «Տղաները գերիներին չոքեցնում էին ինձ մոտ և ասում՝ խոնարհվեք հայ կնոջ առաջ։ Ես ասում էի՝ դուք բոլոր հայ կանանց դեմ եք չոքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:31 «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին