Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:09 07-02-2023

Ինչո՞ւ ճանապարհը չեն բացում․ բիզնես են սարքել իրենց համար․«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար

Մենք պետք է իմանանք՝ ինչի համար են մեզ իջեցրել պոստերից։ Նախարարությունից ո՞վ է հրաման տվել, որ «Խաչակիրներ» ջոկատը իջնի ներքև, ո՞վ է այդ հրաման տվողը ՊՆ-ից։ Այս մասին բողոքի ակցիայի ընթացքում մեզ հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։ Նա նաև ասաց․

«Անցած տարի ես խոսեցի ֆինանսիստի հետ, ով ասաց, որ հունվարի 1-ից կբարձրանա աշխատավարձը, բայց դա էլ չեղավ։ Կառավարությունն իրանց վրա է քցում, իրենք Կառավարության, իրար հետ խաղում են, երևի, պարապ են մնացել, որ հազար հատ գործ ունենք անելու»։

Անդրադառնալով երեկ Թուրքիայի երկրաշարժից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Պողոսյանն ասաց. «Փաշինյանը ցավակցում և օգնություն է ուզում ուղարկի Թուրքիային, 120.000 հայ ունենք Արցախում, որ մեծ օգնության կարիքն ունեն, մարդիկ սոված նստած են՝ առանց վառելիք, առանց սիգարետ, առանց սնունդ։ Այ, էնտեղ մեծ օգնության կարիք ունենք»։

Անդրադառնալով ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի հայտարարությանն՝ ասաց. «Էդ 3 միլիոնի մեջա մտնում 120.000-ը, էդ մեր ժողովուրդն են, արցախցիք մեր ախպերներն են, մեր քույրերն են։ Էդ ի՞նչ բառա, որ ասում են՝ «120.000-ի խաթր երեք միլիոնը չենք վտանգի»։ Չէ, մենք կվտանգվենք, արխային էղեք, մենք կվտանգվենք մինչև վերջ էդ 120.000 հոգու խաթր։

Եվ ընդհնարապես, ինչի՞ համար ճանապարհը չեն բացում, ինչի՞ համար չեն ասում՝ ինչ որ մի գործողություն անենք, էդ ճանապարհը բացվի, էդ մարդկանց ինչքա՞ն են որոշել էդպես պահել, քանի՞ ամիս, քանի՞ տարի, թե՞ բիզնես են սարքել իրանց համար»։

Մեզ հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ ցանկանում են հանդիպել և զրուցել Պապիկյանի հետ։ Oragir.News-ը հարցրեց՝ ըստ Պողոսյանի, ինչո՞ւ են «Խաչակիրներին» իջեցրել դիրքերից, նա պատասխանեց, որ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերով խոսել է Արդանիշի սահմաների մասին և ոչ մի վատ բան «Խաչակիրների» հասցեին չի ասել։ Ըստ Պողոսյանի, հենց սա է հանդիսացել դրդապատճառ, որ «Խաչակիրներին» իջեցնեն դիրքերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից