Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:16 17-02-2023

ՊԵԿ-ն է հույսով արել էս մարդկանց․ ​​​​​​​«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար

Մի քանի ամիս է տեղյակ եմ այս շենքից, ու տեսել եմ, ոնց է ժողովուրդն ապրում․ մեկը լուսամուտ չի ունեցել, մեկը մեկից դուռ է խնդրել։ Երկու ամսի առաջ էլ ՊԵԿ-ն էր եկել, ասաց ձեր թղթերը դզեք, որ ներայացնեք։ Դա գիտե՞ք ինչ է նշանակում, մարդկանց հույսով արեցին, որ մնացած գործերն էլ անեն։ Մարդկանց հենց ՊԵԿ-ն է հույսով արել։ Ու հիմա եկել, էս մարդկանց տնից հանում են։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Խաչակիրների» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը՝ ով ամբողջ գիշեր եղել է ՊՆ նախկին շենքի բնակիչների կողքին։

«Ինչքա՞ն ամոթ ա, որ էս կռվող տղերքը համազգեստով, էրեխեքին գրկել, նստել, քնել է։ Էս խրամատ չի, էս մեր քաղաքի մեջ է։ Ես ինքս այս շենքի հետ կապ չունեմ, բայց չի նշանակում, որ մեր ընկերների կողքը չպիտի լինեն։ Իրենք մեր կռվող ընկերներն են, զոհվածի հայր կա, հերոսի հայր կա, 3 երեխայի հայր հենց էս պահին սահմանում է»,- ասաց Սարգիս Պողոսյանը։

«Խաչակիրների» ջոկատի հրամանատարը նշեց, որ մարդիկ էստեղ գումար են ծախսել, այդ մարդկանց փոխհատուցումն ո՞վ է տալու։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին