Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:36 14-02-2023

Էրդողանն անգամ այս իրավիճակից կարող է օգուտներ քաղել․ Բագրատ Էստուկյան

Էրդողանը խոչընդոտներից օգտվելու արվեստին ծանոթ քաղաքական գործիչ է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայում ստեղծված իրավիճակի ֆոնին առաջիկա ընտրություններում Էրդողանի ընտրվելու հնարավորություններին։

«Նա դեռևս ընտրություններից առաջ էլ բավականին որակազրկված էր։ Հիմա էլ ակնկալվում է, որ այս փորձանքն ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնի Էրդողանին։ Բայց, անգամ այս պարագայում, ինքը գուցե գտնի այդ դժվարություններից օգտվելու ճանապարհ։ Հետևաբար, դժվար է ենթադրել, թե ինչպիսի ազդեցություն կարող է սա ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայում երկրաշարժից առաջ էլ տնտեսական մեծ ճգնաժամն առկա էր։ «Շատ դժվար էր երկրում առկա տնտեսական վիճակը։ Այնպես որ սա Էրդողանի համար ձայներ կորցնելու պատճառ կարող է լինել։ Բայց նա միշտ շահագործել է տուժած լինելու հանգամանքը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին