Արտաքին 3 տարի առաջ - 21:38 06-02-2023

«Իրանի ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել հարձակումը կանխելու համար»․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման ժամանակ Իրանի ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել՝ «ահաբեկչին վնասազերծելու համար»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաջիզադեն հայտնել է, որ չնայած «ահաբեկիչը բազմիցս փորձել է ներթափանցել Ադրբեջանի դեսպանատուն, սակայն Իրանի ոստիկանությունը չի կանխել այս ահաբեկչական ակտը»։

Նա նշել է, որ երբ «ինքնաձիգով, ատրճանակով և մոլոտովի կոկտեյլով զինված ահաբեկիչը հասկացել է, որ նրա փորձը ձախողվել է, կրակ է բացել այն հարկի բնակարանների պատուհանների վրա, որտեղ ապրում են դեսպանատան աշխատակիցների ընտանիքները»։ «Հետո փորձել է այրել մեր դեսպանատան մեքենան»,- ասել է նա։

Վերջինս ասել է նաև, որ ավելի ուշ անհայտ անձը դուրս է եկել մեքենայից, «որով ժամանել է ահաբեկիչը»՝ իր հետ տանելով որոշ իրեր։ «Այս բոլոր գործոնները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դա կանխամտածված ահաբեկչական գործողություն էր»,- նշել է Հաջիզադեն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն