Արտաքին 3 տարի առաջ - 11:24 05-06-2023

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են անձնակազմի 250 անդամի:

«Հունիսի 4-ի առավոտից հակառակորդը լայնածավալ հարձակման է անցել Հարավկովկասյան ուղղությամբ՝ ռազմաճակատի հինգ հատվածներում՝ մարտի մեջ մտցնելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական պահուստների 23-րդ և 31-րդ մեքենայացված բրիգադները՝ այլ զորամասերի և ստորաբաժանումների աջակցությամբ: Ընդհանուր առմամբ, գործի է դրվել հակառակորդի վեց մեքենայացված և երկու տանկային գումարտակ…

Հակառակորդի նպատակն է ճեղքել մեր պաշտպանությունը, իրենց կարծիքով, ռազմաճակատի ամենախոցելի հատվածում: Հակառակորդը չի կատարել իր առջև դրված խնդիրը, հաջողություն չի ունեցել», - հայտնել է Կոնաշենկովը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «Արևելյան» զորքերի խմբավորման հմուտ և գրագետ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 250 անձնակազմի անդամ, 16 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա և 21 զրահամեքենա։

Կոնաշենկովը նաև նշել է, որ այս ուղղությամբ առաջապահ հրամանատարական կետերից մեկում է գտնվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, զորքերի միավորված խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Վերջին շաբաթներին Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտոնյաները շատ են քննարկում Կիևի մոտալուտ հակահարձակումը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում հակահարձակում սկսելու մասին չի հաղորդվում, սակայն նշվում է երկրի տարբեր հատվածներում ռուսական ուժերի կողմից իրականացված հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանն իր հիմնական ուժերը շարունակում է կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը