Ներքին 3 տարի առաջ - 16:25 17-11-2022

Օկուպացված Շուշի քաղաքը դարձել է «Պատմական քաղաքների լիգայի անդամ

Արցախի Հանրապետության մշակութային կենտրոն Շուշի քաղաքը, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված է Ադրբեջանի կողմից, դարձել է «Պատմական քաղաքների լիգա»-ի անդամ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «News.az» լրատվականը. այս մասին Հարավային Կորեայի Անդոն քաղաքում տեղի ունեցած լիգայի 18-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Շիբատա Շիգենորին։

Հաղորդվում է, որ համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել օկուպացված Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահի այսպես կոչված հատուկ ներկայացուցիչ Այդին Քարիմովը։

Վերջինս կարևորել է քաղաքի պատմամշակութային նշանակությունը, խոսել այսպես կոչված օկուպացիայի շրջանում (նկատի ունի 1992-2020 թվականները, երբ Շուշին ազատագրվել էր և գտնվում էր հայկական վերահսկողության տակ-խմբ.) իրականացված «վանդալիզիմի» մասին։ Քարիմովն անդրադարձել է նաև քաղաքում ներկայումս իրականացվող «վերականգնման և վերակառուցման աշխատանքներին»։

«Պատմական քաղաքների լիգա»-ն միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 126 քաղաքների։ Լիգայի շրջանակներում քաղաքները սերտորեն համագործակցում են պատմամշակութային ժառանգության, հուշարձանների պահպանման, ինչպես նաև զբոսաշրջային ներուժը խթանելու համար:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։



Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն