Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:13 08-11-2022

Ալիևն Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել է օկուպացված Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, Ալիևը Շուշիում զինվորականների առջև ծավալուն ելույթ է ունեցել։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ առանց Շուշին գրավելու Ադրբեջանի հաղթանակը լիարժեք չէր լինի։ Նա նշել է, որ ողջ պատերազմի ընթացքում իրենց նպատակը Շուշին գրավելն էր և Շուշիի ռազմավարական դիրքը վճռեց պատերազմի ելքը։

Ալիևը հայտնել է, որ երկու տարվա ընթացքում ավելի քան տաս անգամ եղել է Շուշիում։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը Շուշի տանող երկար ճանապարհն անցել են լեռներով, անտառներով, ձորերերով, ու արահետներով, արյունալի մարտերում հաղթել են և մոտեցել են քաղաքին, իսկ քաղաքի ներսում փողոցային մարտերով, ձեռնամարտով և թեթև զինատեսակներով կարողացել են գրավել Շուշին և այնեղ Ադրբեջանի դրոշը բարձրացնել։

Ադրբեջանի նախագահը ասել է, որ դեպի Շուշի տանող ճանապարհը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, և Ադրբեջանի զինված ուժերը ողջ պատերազմի ընթացքում միայն առաջ են գնացել ու ոչ մի քայլ չեն նահանջել։ Նա հիշեցրել է, որ մինչև Շուշի հասնելը ադրբեջանական ուժերը գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլ), Հադրութը, Վարանդան (Ֆիզուլի), Կովսականը (Զանգելան), Որոտանը (Կուբաթլու), Մատաղիսը, շուրջ 300 գյուղեր, ինչպես նաև Քարվաճառի (Քելբաջար) և Բերձորի (Լաչին) մի մասը։

Վերջինս նշել է, որ Շուշիի գրավումը կոտրել է հայկական բանակի թիկունքը։ Նրա խոսքով՝ պատերազմի առաջին օրերից Հայաստանը խուճապի և որոշ դեպքերում նույնիսկ հիստերիայի մեջ էր, և ինչպես հայկական կողմն է հայտարարել, ավելի քան 10 հազար դասալիք է ունեցել։ «Ադրբեջանական բանակում ոչ մի դասալիք չի եղել։ Սա վկայում է մեր ժողովրդի բարոյական բարձր որակների մասին։ Սա մեր ժողովրդի հերոսությունն է, և դա ցույց է տալիս, որ այդպիսի հրաշալի երիտասարդ սերունդ է մեծացել»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտնել է, որ պատերզմին մասնակցած զինծառայողներից շատերը երբեք չէին տեսել Ղարաբաղը և Զանգեզուրը։ Նրա խոսքով՝ այդ զինծառայողները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մասին գիտեին հեռուստատեսությամբ, լուսանկարներով, ծնողների և մեծահասակների զրույցներից և այլն։ «Սակայն նրանք եկան ու պատվով կատարեցին մեր ժողովրդի պատմական առաքելությունը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը