Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:32 12-12-2022

Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին. Արցախի ՆԳՆ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով։