Արտաքին 3 տարի առաջ - 14:13 14-11-2022

Ուկրաինայի հարցում եվրոպական համերաշխությունը պետք է տարածվի նաև Վրաստանի նկատմամբ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ կիրառվող եվրոպական համերաշխությունը պետք է տարածվի նաև Վրաստանի վրա։

Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости Грузия» լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին այս մասին ասել է Փարիզ կատարած այցելության շրջանակներում` ֆրանսիական «France Inter» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Վրաստանի նախագահն իր խոսքում նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից իրականացվելիք հնարավոր գործողությունների մասին։ «Ռուսաստանը չպետք է մտածի, որ վաղն, ի դեմս Ուկրաինայում կրած նվաստացուցիչ պարտության, կկարողանա վերականգնել իր անմեղությունը», - ասել է նա։

Զուրաբիշվիլիի խոսքով` Վրաստանը ներկայումս Ուկրաինայի հետ գտնվում է նույն զամբյուղում։

Վերջինս միևնույն ժամանակ Խերսոնից ռուսական ուժերի դուրսբերումը համարել է պատերազմում Ռուսաստանի պարտության սկիզբը։ Զուրաբիշվիլին պնդում է, որ Ռուսաստանն ամիս առ ամիս սխալ հաշվարկներ է կատարել ուկրաինական դիմադրության և եվրոպական համերաշխության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին