Ներքին 3 տարի առաջ - 14:12 12-11-2022

Ապաստարանների մասին թերթիկները կան, մնացին ապաստարանները

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մի շարք շենքերի մուտքերում կարելի է տեսնել նոր փակցված թերթիկներ ապաստարանների մասին. թերթիկներից շատերի վրա դեռ նույնիսկ լրացված չեն տվյալները: Դրանք տվյալ շենքի բնակիչներին հիշեցնում են, թե որտեղ կարելի է ապաստանել օդային տագնապի ժամանակ:

Նմանատիպ թերթիկներ են հայտնվել նաև Երևանի մի շարք մուտքերում: Միայն թե, եթե Արցախի մայրաքաղաքում ավելի շատ են իրական՝ բնակության համար տարրական պայմաններ ունեցող, ապաստարանով շենքերը, ապա Հայաստանի մայրաքաղաքում խնդիրը բավական լուրջ է. այստեղ մեծամասամբ նկուղները սեփականացված են բնակիչներից մեկ-երկուսի կողմից, դրանք լցված են մեծ ծավալով իրերով՝ հին սառնարաններ, խաշի կաթսաներ, թասեր և այլն, և այնտեղ շենքի բնակիչները գործնականում չեն կարող տեղավորվել: Կամ էլ գնդակոծման տակ պիտի սկսեն դատարկել տարածքը, ու հետո միայն, եթե հասցնեն չզոհվել, պատսպարվեն:

Լուսանկարը՝ Էրիկ Սարգսյանի ֆեսբուքյան էջից

Կա ևս մի տարածված խնդիր. պարբերաբար փչանում են շենքի ջրատար խողովակները, այդ թվում և՝ կոյուղու: Պարունակությունը լցվում է նկուղները: Հետո նորոգվում են խողովակները, սակայն նկուղները պատշաճ մաքրելու մասին համայնքապետարանները, բնականաբար, չեն հոգում:

Արցախում ու Հայաստանում ապաստարանների խնդիրն առավել հաճախ է բարձրացվում 2020թ. պատերազմից հետո, բայց գործուն քայլեր չեն երևում: Մեկ-երկու բնակավայրում գիտակից համայնքապետի կամ բնակիչների ջանքերուվ ինչ-որ նախաձեռնություններ լինում են, սակայն ընդհանուր առմամբ խնդիրը լուրջ է:

Մեզ՝ լրագրողներիս հետ զրույցներում տարբեր համայնքների բնակիչներ-ղեկավարներ գրեթե նույնն են ասում. կարևոր է, առաջիկայում անպայման պետք է զբաղվել դրանով: Առաջիկայում: Իսկ պատերազմից արդեն երկու տարի է անցել:

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան