Ներքին 5 տարի առաջ - 16:03 07-06-2021

Հայաստանում քաղաքացիական ապաստարանները լուրջ վերանորոգման կարիք ունեն. Վաչե Տերտերյան

Այսօր՝ հունիսի7-ին, խորհրդարանում 2020թ․-ի պետբյուջեի քննարկմանը նվիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքացիական ապաստարանները լուրջ վերանորոգման կարիք ունեն։

Վերջին երկու տարվա ընթացքում նախարարությունն ուսումնասիրել է Երևանում և ողջ հանրապետությունում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գտնվող ապաստարանների վիճակը։ Դրանցից շատերը հիմնանորոգման կարիք ունեն։

«Մենք շարունակում ենք այդ աշխատանքները և իրազեկում բնակչությանը։ Եթե հիշում եք, Երևանում շենքերի մուտքերում թռուցիկներ էին փակցված, որտեղ նշված էր ապաստարանների վայրը և անհրաժեշտության դեպքում այնտեղ հասնելու եղանակը»,-ասաց նա։

Բազմաբնակարան շենքերում կառուցված ապաստարաններից շատերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որևէ կերպ չեն վերանորոգվել։ Առանձնապես լավ չէ իրավիճակը նաև հասարակական շենքերում (դպրոցներ, բուհեր և այլն)։

Տերտերյանի խոսքով` սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններն ընդլայնվում են, իսկ դրանց պայմանները` բարելավվում։

Բացի այդ, շարունակվում է Եվրասիական զարգացման բանկի՝ դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագիրը:

Կառավարության նպատակն է բոլոր դպրոցների սեյսմակայունությունը հասցնել 9 բալի։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին