Ներքին 4 տարի առաջ - 16:22 09-08-2022

Երկիրը աճուրդի եք հանել․ Արամ Սարգսյան

Երկիրը աճուրդի եք հանել։ Ամենախորամանկ աղվեսն էլ չորս ոտքով է ընկնում թակարդը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա հավելում է․ «Քաղաքականությունում չգրված կարգ է գործում՝ վախենում ես դու, լկտիանում է քո թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այս կարճ ժամանակահատվածում իր վարքագծով դասական կերպարի օրինակ դարձավ՝ ստախոս, անձնական անվտանգությունը վեր դասող, չտեսությունից հաշվարկների գերի, վրեժխնդիր լինող վախկոտ արարածի։

Վաղը, ժողովրդի դատարանի առջև արդարացում եք փնտրելու․ թե ուրիշ ելք չունեինք։ Դուք չունեք, մենք ունենք։ Պետականամետ, հայրենատեր զգացմունքով տոգորված հայ ժողովուրդը հազարավոր մարդիկ ունի։ Նրանք միավորված, պետությանը տեր կկանգնեն։

Այս պահին կամ պաշտպանում եք Բերձորը, Աղավնոն ու Սուսը կամ անհապաղ հրաժարական եք տալիս։
Մի «արդարանալու» ձև էլ կա՝ բացահայտեք ձեր պայմանավորվածությունները թշնամու հետ»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն